Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեն կիրականացվի երկու փուլով։ Այդ մասին հայտնել է երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի քարտուղարության անդամ Մահմուդ Աբու Շուշան։ Քաղաքացիների քվեարկության առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, որը կներգրավի 10 շրջան, այդ թվում՝ Կահիրեն, երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 22-ին։
Նախագահ Մոհամեդ Մուրսին արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Նման քայլի նա գնացել է ընտրական հանձնաժողովի խնդրանքով, որը չէր կարողացել հավաքել համապատասխան թվով դատավորների՝ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար։ Ներկա պահի դրությամբ ընտրական գործընթացներին հետևելու համաձայնություն է տվել 9 հազար դատավոր՝ անհրաժեշտ 12 հազարի փոխարեն։